Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի աղջիկը ծնվել է

Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի աղջիկը ծնվել է

PanARMENIAN.Net - Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 2017-ին ընդհատել էր ելույթները հղիության պատճառով, 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Ծննդաբերությունն անցել է Ֆլորիդայի նահանգի կլինիկայում: Երեխայի հայրը Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն է:

Թենիսիտուհուն արդեն շնորհավորել են քույրը՝ Վինուս Ուիլյամսն ու մարզիչը՝ Պատրիկ Մուրատօղլուն: Մարզիչը մաղթել է Սերենային որքան հնարավոր է շուտ վերականգնել լավ մարզավիճակը, քանի որ «առջևում շատ աշխատանք կա», գրում է BBC-ին:

Ինքը Սերենա Ուիլյամսն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է կորտ վերադառնալ արդեն 2018-ի հունվարին:

Ուիլյամսն իմացավ, որ իր առաջին երեխային է սպասում, Ավստրալիայի Բաց առաջնության շեմին, որը կայացել է 2017-ի հունվարին: Չնայած հղիությանը Սերենան մեկնեց Ավստրալիա և հերթական, 23-րդ անգամ, հաղթեց Մեծ սաղավարտի շարքի մրցաշարում:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, նա հայտնի է իր սոցիալական նորությունների Reddit կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը Hipmunk, և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---