Ջոքերի դերը կարող են Դի Կապրիոյին առաջարկել

Ջոքերի դերը կարող են Դի Կապրիոյին առաջարկել

PanARMENIAN.Net - Warner Bros. կինոստուդիան մտադիր է Ջոքերի դերը Լեոնարդո դի Կապրիոյին առաջարկել Բեթմենի հակառակորդին նվիրված նոր նախագծում:

Ընկերությունը փորձում է պայմանավորվել դերասանի հետ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի միջնորդությամբ, որը Բեթմենի մասին սփին-օֆի պրոդյուսերն է, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով:

Սկորսեզեն բազմիցս է Դի Կապրիոյին իր ֆիլմերում նկարահանել: Մասնավորապես, դերասանը գլխավոր դերերն է կատարել Սկորսեզեի «Գայլը Ուոլ սթրիթից», «Անիծվածների կղզին», ֆիլմերում:

Նշվում է, որ ստուդիայի ներկայացուցիչները դեռ պաշտոնական առաջարկ չեն արել Դի Կապրիոյին: Ֆիլմի ռեժիսորը կլինի Թոդ Ֆիլիփսը («Տղայական հավաք Վեգասում», «Սրիկաների դպրոցը»): Ֆիլմը կպատմի Ջոքերի երիտասարդության մասին:

Ջոքերը չարագուշակ ծաղրածու է DC Comics աշխարհից: Բեթմենի մասին ֆիլմերում հակառակորդի դերերը կատարել են Սեսար Ռոմերոն, Ջեք Նիքոլսոնը և Հիթ Լեջերը: Կերպարը հայտնվել է նաև «Ինքնասպանների ջոկատը» մարտաֆիլմում, որտեղ այդ դերը կատարել է Ջարեդ Լետոն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---