Խոսրովի անտառում կայծակից բռնկված հրդեհը մարվել է![]() 2 սեպտեմբերի 2017 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ի երեկոյան կայծակից հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Գոտոզվանք գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր: Գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը` թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Սեպտեմբերի 02-ի ժամը11:00-ի դրությամբ այն հանգցված է, իրականացվում են հետմարման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 21 աշխատակից և ՀՀ ԱԻՆ 20 հրշեջ փրկարար, հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը: Այրվել է 3-4 հեկտար խոտածածկ տարածք: Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն էր ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել: Արգելոցում մեծ հրդեհ էր բռնկվել օգոստոսի 12-ին։ Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի խոսքերով, «կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ մասը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |