Աննա Մելիքյանը՝ Մալկովիչի մասին. «Նկարահանումներից հետո նա ոտքով հյուրանոց էր գնում» 2 սեպտեմբերի 2017 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանը ներկայացրել իր «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» ֆիլմը, որտեղ հանդես է եկել որպես պրոդյուսեր: Ֆիլմում նկարահանվել է հայտնի հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը, գրում է Filmpro.ru-ն: Նոր «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» ֆիլմը բաղկացած է մի քանի կարճամետրաժ նովելներից, որոնց կապող օղակը Ջոն Մալկովիչն է, որը կատարում է տղամարդկանց և կանանց հարաբերությունների մասին թրենինգի մոդերատորի դերը: Առաջին «Սիրո մասին» ֆիլմի ռեժիսոր Աննա Մելիքյանն այժմ հանդես է գալիս որպես պրոդյուսեր: «Պարզվում է, հնարավոր է հոլիվուդյան աստղի ներգրավել աշխատանքում: Դա հնարավոր է, եթե պաշտոնական ճանապարհով գնաս, ուղղակի դա երկար է տևում: Ես զգացի, որ նրանք նորմալ, կենդանի մարդիկ են: Եթե կա ինչ-որ հետաքրքիր նախագիծ, սկզբունքորեն, ցանկացած աստղի կարելի է ներգրավել: Բայց, իհարկե, այստեղ խոսքը գումարի մասին չէ, այլ հետաքրքրության»,-ասել է Մելիքյանը՝ պատմելով, թե ինչպես է հաջողվել համագործակցություն հաստատել Մալկովիչի հետ: Մելիքյանը նշել է հոլիվուդյան դերասանի համեստությունը, ի տարբերություն որոշ ռուս աստղերի: «Նա ընդհանրապես ոչ մի պահանջ չուներ: Անշուշտ, մենք նրան շարժական տնակ տրամադրեցինք, սնունդով ապահովեցինք, բայց պարզվեց, որ նա չի սնվում նկարահանումների ժամանակ՝ էներգիան միայն աշխատանքի վրա ծախսելով: Այնպես որ այդ շքեղ տնակը դատարկ էր մնում: Ճաշի ժամին նա չի ճաշում: Երբ նկարահանում էինք Արբատում, նա այդ ժամին ուղղակի զբոսնում էր: Հետո խոստովանեց, որ ուղղակի ատում է դերասանական այդ տնակները, որտեղ դերասանը մենակ է, մի տեսակ պաթոսային, կտրված աշխարհից: Նկարահանումներից հետո նա քայլելով գնում էր հյուրանոց: Առանց ուղեկցության, թիկնապահներից հրաժարվել էր: Նրան ճանաչում էին, մոտենում»,-պատմել է Մելիքյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Ջոն Մալկովիչը կժամանի Հայաստան՝ հոկտեմբերի 11-ին մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման արարողությանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում |