Աշոտյան. Ուզում ենք ու կարող ենք գնալ Բաքու 2 սեպտեմբերի 2017 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը կարևորում է ներկայությունը եվրոպական բոլոր միջոցառումներին, որտեղ հնարավորություն կա խոսելու խնդիրների մասին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բաքվում կայանալիք Եվրանեսթի համաժողովին: «Մենք չունենք բարդույթներ մեզ սահմանափակելու: Եթե որոշվել է միջոցառումը կազմակերպել Բաքվում, ապա մենք ուզում ենք ու կարող ենք գնալ Բաքու», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Աշոտյանն ասել է, որ երկու օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի կողմից համանախագահներին ուղղված նամակում տրվել են անվտանգության երաշխիքներ բոլոր մասնակիցներին: «Սա մեզ համար հիմք է շարունակելու նախապատրաստական աշխատանքները կոնֆերանսին մասնակցելու համար», - նշել է ՀՀԿ փոխնախագահը: Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |