Միջազգային փորձագետները «Նաիրիտի» վտանգավոր նյութերի չեզոքացման ճանապարհային քարտեզ կկազմեն

Միջազգային փորձագետները  «Նաիրիտի» վտանգավոր նյութերի չեզոքացման ճանապարհային քարտեզ կկազմեն

PanARMENIAN.Net - Միջազգային փորձագիտական խումբ կգա Հայաստան, որը «Նաիրիտ» գործարանի տարածքում վտանգավոր նյութերի չեզոքացման ճանապարհային քարտեզ կկազմի: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը։

«Նաիրիտում» տարբեր վտանգավորության աստիճանի քիմիական բաղադրության նյութեր կան, որոնք պետք է ոչնչացվեն Հայաստանում կամ ապահով ձևով կոնսերվացվեն: Բոլոր տարբերակներն էլ ռիսկեր ունեն, նաև ֆինանսական միջոցներ են պետք»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` արդեն պայմանավորվածություն կա այն մասին, որ միջազգային փորձագիտական խումբը կգա Հայաստան և առաջիկա երկու ամսում միջազգային մասնագետները կներկայացնեն իրենց ուսումնասիրության արդյունքները։

«25 տարի է՝ «Նաիրիտի» խնդիրը կա: Նախկինում գործարանը վերագործարկելու տարբեր ծրագրեր են եղել, իսկ այժմ այդ հեռանկարը մշուշոտ է»,- նշել է Կարապետյանը։

Փոխնախարարի խոսքով` գործարանի տարածքում դեռ հերթապահում են փրկարարները, անընդհատ հովացման աշխատանքներ կատարում, որ բռնկման վտանգ չլինի։

«Իրականում հրշեջների մասնագիտական աշխատանքի շնորհիվ շատ խոշոր աղետից խուսափեցինք: Լաքէթինոլով լի տարաների կողքին կային վտանգավոր նյութերով այլ տարաներ, և ջերմաստիճանի բարձրացման դեպքում աղետալի իրավիճակ կլիներ»,- ասել է նա:

«Նաիրիտ» գործարանում հրդեհը բռնկել էր օգոստոսի 28-ին, մարվել երկու օր անց` օգոստոսի 30-ին։Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) հրդեհվել էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 109 փրկարար ծառայող:

Ընթերցեք նաև. «Նաիրիտի» տարածքում հրդեհ էր. Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան (թարմացվում է)

 Ուշագրավ
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի