ԱԺ շենքում ռումբ չի հայտնաբերվել. Հերթական կեղծ ահազանգն էր

ԱԺ շենքում ռումբ չի հայտնաբերվել. Հերթական կեղծ ահազանգն էր

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: ժամը 13:30-ի դրությամբ աշխատանքները ավարտվել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 06:56-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:26-ին, ՀՀ ԱԻՆ-ում ռումբի մասին ևս մեկ կեղծ ահազանգ էր գրանցվել՝ այս անգամ Երևան քաղաքի Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---