Կոսովոյի անկախությունը կարող է հռչակվել փետրվարի 18-ին

PanARMENIAN.Net - Եթե փետրվարի 3-ի նախագահական ընտրություններին հաղթանակ տանի Սերբիայի ռադիկալ կուսակցության ղեկավար Տոմիսլավ Տադիչը, Կոսովոն անկախություն կհռչակի մոտ օրերս: Իսկ եթե ընտրություններին հաղթանակ տանի գործող նախագահ Բորիս Տադիչը, Կոսովոյի ալբանացիները մտադիր են ձգձգել անկախության հռչակումը մինչեւ փետրվարի 18-ը, երբ կկայանա Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը, հաղորդում է Reuters-ը:



Չնայած, որ թե Բորիս Տադիչը, եւ թե Տոմիսլավ Նիկոլիչը Կոսովոյի անկախության հռչակմանը բացասական են վերաբերվում, նրանց մոտեցումները կտրուկ տարբերվում են այն հարցում, թե ինչպես պետք է վարվի Բերլգրադը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի անկախությունը ընդունելու դեպքում:



Եթե Բորիս Տադիչը ամեն դեպքում մտադիր չէ կասկածի տակ դնել Սերբիայի եվրոպական ընտրությունը եւ, դատելով ամենից, ձեռնպահ կմնա կտրուկ հայտարարություններից, ապա Տոմիսլավ Նիկոլիչը սպառնում է խզել հարաբերությունները ցանկացած երկրի հետ, ով կճանաչի Կոսովոն: Դա կնշանակի, որ Տոմիսլավ Նիկոլիչի հաղթանակին փետրվարի 3-ի ընտրություններին կհետեւի Բելգրադի հարաբերությունների խզումը Արեւմուտքի առաջադեմ բոլոր երկրների հետ եւ Սերբիայի մեկուսացումը:



Ավելին, Տոմիսլավ Նիկոլիչը իրեն ներկայացնում է որպես բացահայտ ռուսամետ քաղաքական գործչի եւ անգամ խոսում է հաղթանակի դեպքում Սերբիայում ռուսական ռազմակայանի տեղակայման հնարավորության մասին` որպես աշխարհաքաղաքական վահան:



Սակայն Մոսկվան, ինչպես եւ Եվրոպան, որոշել է շեշտը դնել ոչ թե Նիկոլիչի վրա, այլ եվրոպամետ Բորիս Տադիչի վրա, ում ղեկավարության ընթացքում եւ կքնվեց գլխավոր էներգետիկ համաձայնագիրը Բելգրադի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---