Փոխնախարար. ՀՀ-ն պաշտոնապես չէր հայտարարել, որ մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին 4 սեպտեմբերի 2017 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը չի նշանակում, որ Հայաստանի գործընկերության մակարդակը ինչ-որ առումով նվազում է կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով այն իրողությանը, որ ՀՀ-ն չի ներկայացել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին, հայտնում է Aysor.am-ը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և իր գործողությունների մեջ Երևանը վստահ որոշումներ է կայացնում: «Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել», - ասել է Արտակ Զաքարյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ռուսաստանյան ՏԱՍՍ-ի հետ զրույցում հրաժարվել էր մեկնաբանել որոշումը: 2017-ի օգոստոսին Հայաստանը մասնակցել էր «Noble Partner-2017» զորավարժություններին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |