Կադիրովը սպառնում է դեմ դուրս գալ Ռուսաստանին (վիդեո)

Կադիրովը սպառնում է դեմ դուրս գալ Ռուսաստանին

PanARMENIAN.Net - Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անդրադարձել է «մահմեդականների ցեղասպանությանը» Մյանմայում, որտեղ ռոհինջա ժողովրդի հարյուրավոր ներկայացուցիչներ են սպանվել:

Մահմեդականների հետապնդումների կազմակերպիչներին նա շայթաններ է անվանել և կոչ է արել անիծել նրանց, ինչպես նաև սպառնացել է դեմ դուրս գալ ՌԴ դիրքորոշմանը, եթե Մոսկվան սատարի Մյանմայի իշխանություններին: Չեչնիայի ղեկավարը նաև պատմել է, որ շատերը գրում են իրեն Մյանմա զորքեր մտցնելու անհրաժեշտությոն մասին, սակայն «դա անհնար է, քանի որ նա միանձնյա չի կարող նման որոշում կայացնել», գրում է Lenta.ru-ն:

«Եթե նույնիսկ Ռուսաստանը սատարի հանցագործություններ կատարող շայթաններին, ես դեմ կլինեմ ՌԴ դիրքորոշմանը: Ես իմ տեսլականն ունեմ, իմ դիրքորոշումը»,-ասել է Կադիրովը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մյանմայի դեսպանատան մոտ ի նշան համերաշխության ռոհինջա ժողովրդի հետ կայացել է մահմեդականների չարտոնված հավաք, որին մի քանի հարյուր մարդ է մասնակցել: Սեպտեմբերի 4-ին հզոր հանրահավաք է եղել Գռոզնիում, ակնկալվում էր բազմահազարանոց հանրահավաք, սակայն մասնակիցների թիվը գերազանցել է 1 միլիոնը:

Օգոստոսի 25-ին «Ռոհինջաների համերաշխության արականյան բանակի» գրոհայինները Մյանմայի արևմուտքում հարձակում էին գործել ոստիկանության մի քանի տասնյակ հենակետերի վրա: Մեկ շաբաթում բախումների զոհերի թիվը հասավ 400-ի:

Ռոհինջան էթնիկ փոքրամասնություն է, որն ապրում է Մյանմայի Ռաքհայն նահանգում: Նրանք իրենց համարում են բնիկներ, սակայն իշխանությունները նրանց չեն ճանաչում որպես իրենց քաղաքացիներ: Ռոհինջաներին չի տրվում քաղաքացիություն, նրանց անմատչելի է բուժօգնությունը, նրանք սահմանափակ են տեղաշարժի առումով: Ռոհինջաները դա կապում են կրոնի հետ՝ իրենք մահմեդականներ են, իսկ երկրի հիմնական բնակչությունը՝ բուդդայականներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---