Ջորկաեֆի կրտսեր որդին ուզում է խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում

Ջորկաեֆի կրտսեր որդին ուզում է խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում

PanARMENIAN.Net - 1998թ. ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի կրտսեր որդին՝ Օհան Ջորկաեֆը ցանկություն է հայտնել հանդես գալու Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմուըմ: Օհանն այժմ Հայաստանում է և մարզվում է հավաքականի հետ, հայտնում է Sputnik Արմենիան:

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2019 թ. առաջնության ընտրական փուլում կհանդիպի Մակեդոնիայի հասակակիցների հետ: Այդ խաղին Օհան Ջորկաեֆը չի կարողան մասնակցել, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հաստատել է, որ կրտսեր Ջորկաեֆը Հայաստանում է: Նա նշել է, որ երիտասարդ ֆուտոբլիստն այժմ փորձաշրջան է անցնում:

Օհան Ջորկաեֆն այժմ խաղում է ֆրանսիական «Նանտի» կազմում: 20-ամյա ֆուտբոլիստն իր առաջին մասնագիտական պայմանագիրը կնքել է ընթացիկ տարվա հուլիսին:

Յուրի Ջորկաեֆը հայտնի ֆուտբոլիստ է, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Նա կալմիկի և հայուհու զավակ է։ Ջորկաեֆը 1998-ի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 1996 Եվրոպայի գավաթակիր և 1998 ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ Հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---