Մոսկվաբնակ գործարարը մեքենաներ է նվիրել ըմբշամարտի աշխարհի չեմպիոններին

Մոսկվաբնակ գործարարը մեքենաներ է նվիրել ըմբշամարտի աշխարհի չեմպիոններին

PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ գործարարը ավտոմեքենաներ է նվիրել ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանին և Արթուր Ալեքսանյանին: Գոտեմարտերն անմիջապես մրցավայրում դիտելուց հետո գործարար և սպորտի բարեկամ Էդգար Արամյանը որոշել է պարգևատրել հայ մարզիկներին:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ Արամյանը մեքենաներ է նվիրել աշխարհի չեմպիոններին. «Ես շատ հուզված եմ և էմոցիաներով լի: Տղաների գոտեմարտերի ընթացքում մարզադահլիճում էի: Այնքան եմ երկրպագել, գոռացել նրանց անունները, որ նույնիսկ ձայնս դեռ չի վերականգնվել: Սպորտի նկատմամբ շատ ուշադիր եմ, հատկապես հայ մարզիկների մրցելույթների: Նրանց ցանկացած հաղթանակ նաև իմն է: Հերթական անգամ Հայաստանը փայլուն արդյունքներ ցույց տվեց: Ես հիացած եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթուրին և Մաքսիմին»,- ասել է Էդգար Արամյանը, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը ողջունել է գործարարի քայլը և շնորհակալություն հայտնել պարգևների համար՝ առաջին հերթին կարևորելով Էդգար Արամյանի վերաբերմունքը: Աշխարհի չեմպիոնները նույնպես շնորհակալություն են հայտնել գործարարին՝ իրենց և սպորտի նկատմամբ ուշադրության համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---