ՀՀ-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը 1.1 մլրդ եվրոյի 158 ծրագիր է ներառում 4 սեպտեմբերի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի երկկողմ գործընկերության փաթեթը ներառում է մոտ 1.1 մլրդ եվրոյի 158 ծրագիր: Այս մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 4-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Վարչապետն ընդգծել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ ավելացնելով, որ բանկի հետ ընթացիկ՝ 2015-2019 թթ. ռազմավարությամբ ամրագրված 3 ուղղությունն էլ՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանումը, կապիտալ շուկաների զարգացումը, կայուն և առևտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացումը, չափազանց կարևոր են, հաղորդում են կառավարությունից: ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել և ընթացքի մեջ են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երևանի մետրոպոլիտենի արդիականացման, քաղաքային լուսավորության ծրագրերը: Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ ղեկավարությանը՝ «Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի» գլխամասային գրասենյակի՝ Հայաստանում տեղակայելու որոշմանը մեծապես աջակցելու համար: Իր հերթին, Սումա Չակրաբարտին ընդգծել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցության փաստը և շեշտել, որ ՎԶԵԲ-ը ցանկանում է մեր երկրում ներդրումային միջոցները տեսնել ավելի շատ ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատվածում, ՓՄՁ նախաձեռնություններում: Նրա խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանի համար ունի «քանակի և որակի» նոր օրակարգ և պատրաստ է շարունակել իր օժանդակությունը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում: ՎԶԵԲ նախագահի խոսքով, առանց ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ երկկողմ համագործակցության զարգացումը չէր լինի և սա լավ ուղերձ է ներդրողների, այդ թվում՝ միջազգային հանրության համար: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, կորպորոտիվ կառավարման զարգացմանը, «Թվային Հայաստան» օրակարգի իրականացմանն առնչվող այլ հարցեր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |