Բաց դաս՝ Boeing 737-ում

Բաց դաս՝ Boeing 737-ում

PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Արմենիա» ավիաընկերության Boeing 737 օդանավում փորձառու օդաչուներն ու բորտուղեկցորդները 12-15 տարեկան տղաներին ու աղջիկներին կբացահայտեն ավիացիայի գաղտնիքները:

Ընկերությունը սեպտեմբերի 10-ին բոլոր ցանկացողների համար բաց դաս է կազմակերպում օդանավում: Օդանավի դռները ցանկացողների համար բաց կլինեն ժամը 13:30-ից 15:30-ը:

Մասնակցության համար պարտադիր նախապայմաններն են լայն ժպիտը, սելֆի անելու ունակությունը, հետաքրքրությունն ավիացիայի և օդանավերի նկատմամբ և անձնագրի առկայությունը: Նախնական գրանցումը պարտադիր է:

Տեղերը սահմանափակ են՝ մասնակցել կարող են առաջին 20 դիմողները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---