Հայ ճարտարապետը Լոնդոնում սև տուֆից շենք կկառուցի

Հայ ճարտարապետը Լոնդոնում սև տուֆից շենք կկառուցի

PanARMENIAN.Net - Mossessian Architecture-ը ներկայացրել է King’s Cross-ի նոր շինության նախագիծը, որը կառուցվելու է կենտրոնական Լոնդոնում հայկական տուֆից, հաղորդում է The Architects' Journal-ը:

S1 պայմանական անունը ստացած շենքի մակերեսը նախատեսված է 26,172 մ2, այն կունենա 11 հարկ: Տանիքում նախատեսված են բաց գոտիներ, իսկ նկուղային հարկում՝ ռեստորաններ ու խանութներ:

Սրա հարևանությամբ Mossessian Architecture-ը ևս մեկ շինություն է կառուցում՝ S2-ը, որը շահագործման կհանձնվի 2018-ի աշնանը: Շենքն արդեն իսկ ձեռք է բերել Google-ին պատկանող DeepMind Technologies-ը:

Երկու շինության դեպքում էլ հիմնական շինանյութը սև տուֆն է:

S1-ի շինարարությունը կսկսվի դեկտեմբերին:

Mossessian Architecture ճարտարապետական ընկերության հիմնադիրը Միշել Մոսեսյանն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---