Սիրիական բանակը ճեղքել է Դեր Զորի 3-ամյա շրջափակումը

Սիրիական բանակը ճեղքել է Դեր Զորի 3-ամյա շրջափակումը

PanARMENIAN.Net - Սիրիական բանակի ջոկատներն ու դաշնային ուժերի մարտիկները ճեղքել են ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների շրջափակումը Դեր Զորի հարավ-արևմտյան ուղղությամբ և հանդիպել են քաղաքի պաշտպանների հետ: Այդ մասին հայտնել է «Հեզբոլլահին» մոտ աղբյուրը, որի մարտիկները մասնակցում են մարտերին սիրիական բանակի կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Սիրիական բանակն ու դաշնակիցները ճեղքել են շրջափակումը, որը շարունակվում էր 3 տարի»,-ասել է աղբյուրը:

Ըստ աղբյուրի, դեռ վաղաժամ է ապաշրջափակման մասին խոսելը, սակայն դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին:

Դեր Զոր քաղաքն ու 2 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական օդանավակայանը շուրջ 3 տարի շրջափակված էին իսլամիստ գրոհայինների կողմից: Մի քանի ամիս առաջ ԻՊ գրոհայիններին հաջողվել էր խզել հաղորդակցությունը քաղաքում և օդանավակայանում գտնվող մարտիկների միջև, սակայն Դեր Զորը շարունակում էր պաշտպանությունն ու պարբերաբար գրոհում էր իսլամիստներին: Սնունդն ու զինամքերը պաշտպանները ստանում էին բացառապես օդով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---