Ադրբեջանը կրճատել է նավթի ու գազի արդյունահանումը

Ադրբեջանը կրճատել է նավթի ու գազի արդյունահանումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2017-ի հունվար-հուլիսին արդյունահանել է 4,33 մլն տոննա նավթ, ինչը 1,9%-ով ցածր է 2016-ի նույն ժամանահատվածի ցուցանիշից:

Ինչպես հայտնում է ընկերությունը, նույն շրջանում արդյունահանվել է 3,45 մլրդ խմ գազ, ինչը 6,4%-ով պակաս է 2016-ի հունվար-հուլիսի ցուցանիշից:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը 2017-ի 7 ամսում արդյունահանել է 22,5 մլն տոննա նավթ՝ անկումը կազմել է 9,9%, որից հուլիսին արդյունահանվել է 3,34 մլն տոննա նավթ՝ ըստ SOCAR-ի՝ 631,5 հազաև տոննա, գրում է 1news.az-ը:

Ինչ վերաբերում է գազի արդյունահանմանը, ապա SOCAR-ը հուլիսին արդյունահանել է 503,3 մլն խմ գազ ընդհանուր հուլիսյան ծավալի՝ 2 մլրդ 494,7 մլն խմ գազից:

Ընդհանուր առմամբ, 2017-ի հունվար-հուլիսին Ադրբեջանում արդյունահանվել է 16,6 մլրդ խմ գազ՝ անկումը կազմել է 4,9%:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---