Ֆրանսիայի կառավարություն. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները չեն կարող շարունակվել

Ֆրանսիայի կառավարություն. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները չեն կարող շարունակվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս շարունակել Եվրամիությանն այդ երկրի միանալու շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները:

«Մի բան հստակ է՝ քաղաքական իրավիճակը Թուրքիայում այսօր թույլ չի տալիս շարունակել բանակցությունները, կարծիքների փոխանակումը, ակնկալիքները Թուրքիայի հետ ինտեգրման սերտացման առումով՝ հաշվի առնելով մեր իրական դիրքորոշումները»,-ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կաստաները նշել է, որ Եվրոպայի և Թուրքիայի երկխոսությունը պետք է շարունակել, սակայն «բանակցությունները Թուրքիայի հետ ամեն դեպքում կասեցված են. Դա է իրողությունը»,-հավելել է Կաստաները: Նա պարզաբանել է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետ բանակցությունները ժամանակի զուր վատնում էր:

Ավելի վաղ ԳԴՀ կանցլեր Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ-ն հոկտեմբերին կքննարկի միությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների կասեցման կամ ավարտի հարցը: ԵՄ հետ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան այդ երկրում 2016-ի ամռանը զինված հեղաշրջման փորձից հետո, որին հաջորդեցին թուրքական իշխանությունների հետապնդումները, զանգվածային ձերբակալություններն ու այլ միջոցները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---