Իտալացի խորհրդարանականը խնդրեց Հայաստանին աջակցել «Էքսպո 2015-ի» համար Միլանի թեկնածությունը պաշտպանելու հարցում31 հունվարի 2008 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանի պատգամվոր Մարգերիտա Բոնիվերին: Նշելով, որ հինգերորդ անգամ է այցելում Հայաստան (նախկինում նա փոխարտգործնախարարի կարգավիճակով էր գտնվել Հայատսանում) տիկին Բոնիվերը խնդրեց Հայաստանի աջակցությունը Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում «Էքսպո 2015-ի» համար Միլանի թեկնածությունը պաշտպանելու հարցում: Իր հերթին, Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտում է 1928թ.-ի Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիային միանալու համար պահանջվող ներպետական ընթացակարգերը եւ կոնվենցիայի վավերացումից հետո կկարողանա մասնակցել «Էքսպո 2015-ի» ընտրություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, Իտալիայում խորհրդարանական ճգնաժամի հաղթահարման հեռանկարների, նախագահական ընտրությունների նախօրեին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |