Ադրբեջանում բենզինը թանկացել է, «քանի որ ներմուծվում է»

Ադրբեջանում բենզինը թանկացել է, «քանի որ ներմուծվում  է»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում թանկացել է AI-98 Super տեսակի բենզինը՝ 1,20 մանաթից հասնելով 1,30 մանաթի:

Super ապրանքանիշի բենզինը վաճառվում է միայն Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR Petroleum-ի լցակայաններում՝ ընկերությունից հայտնել են, որ նոր սակագինը գործում է սեպտմբերի 5-ի 08:00-ից:

«Այդ բենզինը ներմուծվում է: Թանկացման պատճառը գների աճն է Ռումինիայում, որտեղից այն գնվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

2017-ի հուլիսի 15-ին Ադրբեջանի Սակագնային խորհրդի որոշմամբ AI-92 տեսակի բենզինի գինն ավելացավ 0,20 մանաթով, որի գինն այժմ 0,9 մանաթ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---