Մոսկվայի «Արարատը» չբացված փակվում է 5 սեպտեմբերի 2017 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Արարատն» առաջիկայում դուրս կգա ՌԴ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի խաղարկությունից և կդադարեցնի գոյությունը: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: «Մեզ հայտարարեցին, որ «Արարատը» փակվում է: Հավանաբար, «Ռյազանի» հետ առաջիկա խաղը վերջինը կլինի»,-ասել է մարզիչը «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում: Ըստ աղբյուրի, ակումբի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մի քանի շաբաթ առաջ թիմի նախագահ Վալերի Օգանեսյանը հեռացել է պաշտոնից և ակումբի հաշվեհամարից հանել 20 մլն ռուբլի: 2016-ի ամռանը «Արարատը» թիմ հրավիրեց Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին, թիմի կազմում ընդգրկված են նաև Ալեքսեյ Ռեբկոն, Մարատ Իզմայլովը: 7 խաղից հետո «Արարատը» առաջին տեղն է զբաղեցնում «Կենտրոն» գոտում՝ հավաքելով 17 միավոր: 2017-ի մարտին Մոսկվայում հիմնվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը ելույթ է ունենում ՌԴ առաջնությունում երկրորդ դիվիզիոնի թիմերի թվում: Ֆուտբոլային բաժնետեր Վալերի Օգանեսյանը 2015թ․ ձեռք էր բերել Հայաստանի «Ուլիս» թիմը, դրա վրա ծախսել մոտ 1 միլիոն դոլար, սակայն 2016-ին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է գործունեությունը։ Օգանեսյանը մի քանի ամիս էլ եղել է Արմավիրի «Տորպեդո» ակումբի նախագահը, սակայն 2015թ․ նոյեմբերին նրան հեռացրել են այդ պաշտոնից։ Ընթերցեք նաև. Սկանդալ մոսկովյան «Արարատում». Վալերի Օգանեսյանը թիմի հաշվից 20 մլն ռուբլի է հանել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |