ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ ԳՎ շրջանակում

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ ԳՎ շրջանակում

PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, այն համաձայնեցված է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հետ: Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ավարտից հետո:

Ըստ նրա, ակնկալվում են ղարաբաղյան կարգավորման ծրագրերի քննարկումներ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում հանդիպումն արդեն համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հստակ օրը որոշված չէ: Կարծում եմ, ղարաբաղյան կարգավորման պլանները բոլորին են հայտնի»,-ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ Մամեդյարովի հետ իր հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի երկրորդ կեսին, որտեղ կողմերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---