ԱԳ փոխնախարար. ԵԱՀԿ ՄԽ-ն կարող էր էմբարգո դնել հակամարտող երկրներին զենք վաճառելու վրա

ԱԳ փոխնախարար. ԵԱՀԿ ՄԽ-ն կարող էր էմբարգո դնել հակամարտող երկրներին զենք վաճառելու վրա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները կարող էին էմբարգո դնել և արգելել որոշ երկրների զենք վաճառել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ զենքի մատակարարումը հակամարտության գոտի սրում է իրավիճակը, հայտնում է Aysor.am-ը։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե գուցե այդ հայտարարությունից հետո ՌԴ-ն հետևություն անի և այլևս Ադրբեջանին զենք չվաճառի, Շավարշ Քոչարյանն ասել է.«Ժամանակին ռուսական կողմն ասում էր, որ եթե ինքը դա չանի, այլ պետություն կանի։ Ժամանակին իմ կողմից գաղափար էի առաջ քաշել, քանի որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, իրենք ունեն ներուժ, որպեսզի փորձեն հասնել նրան, որ զենքի մատակարարման ընդհանուր էմբարգո դրվի այդպիսի երկրների վրա: Դա կլիներ հարցի լուծում և ոչ մի երկիր չէր կարող ասել,որ եթե ինքը չի մատակարարում, ուրիշից կառնեն», - նշել է փոխարտգործնախարարը։

Քոչարյանը նաև ընդգծել է, որ նմանատիպ որոշումների կայացումը թեև բարդ է, բայց անհնար չի լինի այն դեպքում, եթե համանախագահող պետությունները լինեն լիարժեք։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն չի կարող ազդել Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշման վրա: «Դա ԱՄՆ ինքնիշխան իրավունքն է՝ ում զենք վաճառել կամ անվճար հանձնել, սակայն կան նաև ընդհանուր միջազգային կանոններ և մոտեցումներ: Զենքի մատակարարումները հակամարտության գոտի չեն նպաստում խաղաղության հաստատմանը, այլ միայն բարդացնում են վիճակը», -ասել է Պուտինը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---