6 սեպտեմբերի 2017 - 15:50 AMT
Հայազգի ֆուտբոլիստը՝ գոլային փոխանցման հեղինակ ԱԱ-2018-ի ասիական որակավորման Սիրիա-Իրան խաղում

2018-ի Աշխարհի առաջնության ասիական որակավորման Իրան-Սիրիա խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով: Իրանի հավաքականի կազմում կրկնակի գոլի հեղինակ է դարձել Սերդար Ազմունը, իսկ սիրիացիների թիմում աչքի են ընկել Թամեր Հաջն ու Ումար աս Սուման: Վերջին գոլը իրացվել է 92-րդ րոպեին, իսկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մարտիկ Մարտիկյանը, որը խաղում է սիրիական թիմի կազմում:

Մարտիկ Մարտիկյանի հայրը՝ Գևորգ Մարտիկյանը, ժամանակին եղել է Սիրիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Խաղի արդյունքներով, Իրանը 22 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, իսկ Սիրիան երրորդ հորիզոնականում է՝ 13 միավորով:

Այսպիսով, Սիրիան կմասնացի անցումային խաղին, իսկ Իրանն ապահավել է մասնակցությունը ԱԱ-2018-ին: