Պարապլաներային սպորտը ՀՀ-ում. Որտեղ կարելի է մարզվել

Պարապլաներային սպորտը ՀՀ-ում. Որտեղ  կարելի է մարզվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիային կից գործում է դպրոց: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ դպրոցը կա արդեն մոտ 20 տարի:

«Մեր սպորտաձևի ֆեդերացիային կից Երևանում գործում է Sky Club ակումբը: Հենց այս ակումբին կից էլ գործում է պարապլաներային սպորտի դպրոցը»,- մանրամասնեց Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ դպրոցում կարող են հաճախել 16 տարին լրացած անձինք: Ուսուցման արժեքը մոտ 250.000-ից 500.000 դրամ է՝ կախված՝ պարապմունքներն անցկացվում են անհատական, թե՝ խմբակային տարբերակով:

Բացի այդ, դպրոցի արհեստավարժ հրահանգիչները կազմակերպում են էքսկուրսիոն թռիչքները, որոնց մոտավոր արժեքը 43.000 դրամ է:

Կարդացեք նաևմայիսի 13-ին Հայաստանում 1-ին անգամ անցկացվա է Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթի մասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---