ESET. Հաքերները գրոհում են MasterCard-ից օգտվողներին

ESET. Հաքերները գրոհում են MasterCard-ից օգտվողներին

PanARMENIAN.Net - Հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող ESET ընկերության մասնագետները հայտարարել են MasterCard վճարային համակարգի օգտատերերի դեմ հաքերային գրոհի մասին:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, չարագործները նամակներ են ուղարկում MasterCard-ի հաճախորդներին վճարային համակարգի անունից: Ուղերձում հանցագործները հայտնում են օգտատերին, որ նրա հաշվառման գրությունն արգելափակվել է և առաջարկում են անցում կատարել հղումով, որը տանում է ֆիշինգային կայք: Այնտեղ զոհն իբր պետք է թարմացնի անձնական տեղեկատվությունը, որից հետո ծառայությունը կրկին հասանելի կդառնա, գրում է Lenta.ru-ն:

Նշվում է, եր կեղծ կայքում խաբեության զոհերին հարցաթերթիկ է առաջարկվում վճարային և անձնական տվյալների ներմուծման համար՝ այդ թվում բանկային քարտի համարը, գործողության ժամկետը և CVV-ն: Ինչպես նշում են ESET-ի մասնակիցները, մուտքագրելով տվյալները, օգտատերը կամովին իր անձնական տվյալները հանձնում է ոճրագործներին:

Ընկերությունում նշում են նաև, որ ֆիշինգային կայքէջը տեղադրված է .gob.mx դոմենում, որը պատկանում է Մեքսիկայի կառավարությանը:

Ընկերության ներկայացուցիչներն արդեն հայտնել են կատարվածի մասին Մեքսիկայի Համակարգչային սպառնալիքներին արձագանքման կենտրոնին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---