ՀՀ-ում բջջայինների արտադրությունը 26.7%-ով նվազել է 6 սեպտեմբերի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բջջային հեռախոսների արտադրության ծավալները նվազել են 26.7%-ով: 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 330 հատ բջջային հեռախոս, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 120 հատով: Արդյունաբերական արտադրանքի ծավալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակն 2017-ի հունվար-հուլիս ամիսներին: Շեշտակի նվազել է նաև պլանշետների արտադրությունը՝ 55 հատ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 696-ի դիմաց. նվազումը կազմել է միանգամից 92.1%: Համակարգիչների արտադրության ծավալները ևս նվազել են՝ 322 հատ 2016 թվականի հաշվետու ամանակահատվածի 582 հատի փոխարեն. նվազումը՝ 44.7%-ով: 2016-ի հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի հանեց ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |