Ինյեստան հերքել է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ պայմանավորվածությունը

Ինյեստան հերքել է «Բարսելոնայի»  հետ նոր պայմանագրի շուրջ պայմանավորվածությունը

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի հաստատել այն տեղեկությունը, որ ակումբի հետ պայմանագիրը երկարացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտնել էր, որ ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության են եկել:

Պատասխանելով այն հարցին, թե իրոք պայմանագիրը համաձայնեցվել է՝ 33-ամյա կիսապաշտպանը կարճ պատասխանել է. «Ոչ», գրում է Sports.ru-ն:

«Բարսելոնայի» հետ Ինյեստայի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2018-ի ամռանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---