BBC-ն անդրադարձել է ՆԱՏՕ-ի զորավարժությանը ՀՀ-ի չմասնակցելուն![]() 6 սեպտեմբերի 2017 - 20:04 AMT PanARMENIAN.Net - BBC-ն անդրադարձել է Վրաստանում ՆԱՏՕ-ի անցկացրած Agile Spirit 2017 զորավարժություններին մասնակցությունից ՀՀ-ի վերջին պահին հրաժարվելու որոշմանը։ «ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ մասնակցության հայտ չէր ներկայացրել, սակայն Վրաստանի ՊՆ-ն պնդում է, որ հայտը կար, ու այն նախատեսում էր հայ 3 զինվորականի մասնակցություն», - նշվում է հոդվածում։ Աղբյուրը մեջբերում է հայ քաղաքագետների կարծիքը տեղի ունեցածի մասին։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով՝ ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական գործոնն ու ՌԴ-Արևմուտք հարաբերությունները դեր են խաղում Վրաստանի կամ ՆԱՏՕ-ի այլ անդամների տարածքում միջոցառումներին մասնակցելիս։ «ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ ռազմավարական նպատակներից է, սակայն հաշվի չառնել ռուսական գործոնն անհնար է», - նշում է նա։ Լեսթերի համալսարանին կից հետախուզության, անվտանգության ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը, իր հերթին, նշում է, որ որոշումը կազդի ՀՀ արտաքին հարաբերությունների վրա։ «Սա ավելորդ անգամ կուժեղացնի Արևմուտքում կարծիքը ՀՀ արտաքին ու ռազմական քաղաքականության անկանխատեսելիության ու անկայունության վերաբերյալ, առավելևս 2009-ի նմանօրինակ դեպքի ֆոնին, երբ ՀՀ-ն հրաժարվել էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում զորավարժություններին մասնակցությունից», - ասում է Աբրահամյանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |