Վարդան Օսկանյանն ու ԵԽԽՎ դիտորդները քննարկել են նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքը31 հունվարի 2008 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքի մասին: ԵԽԽՎ պատվիրակները ներկայացրեցին իրենց տպավորությունները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահական թեկնածուների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից: Նախարար Օսկանյանը մեծ կարեւորություն տվեց դիտորդական առաքելության աշխատանքին: Նա պարզաբանումներ արեց երկքաղաքացիության մասին օրենքում արված փոփոխությունների վերաբերյալ: Նախարարը նաեւ հույս հայտնեց, որ միջազգային դիտորդական առաքելությունների` առաջիկա ընտրությունների արդյունքով տրվելիք գնահատականները առաջընթաց կարձանագրեն` նպաստելով ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել |