Huawei-ն առաջ է անցել Apple-ից խոշորագույն բջջային բրենդերի վարկանիշում

Huawei-ն առաջ է անցել Apple-ից խոշորագույն բջջային բրենդերի վարկանիշում

PanARMENIAN.Net - Ըստ Counterpoint ընկերության տվյալների, 2017-ի հունիսին և հուլիսին սմարթֆոնների վաճառքների ծավալներով Huawei ընկերությունը երկրորդ տեղն է գրավել սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով՝ գերազանցելով Apple-ին: Առաջին տեղում Samsung-ն է:

Ինչպես նշում են վերլուծաբանները, չինացի արտադրողի վաճառքները վստահորեն աճել են 2017-ի մարտից ի վեր, մինչդեռ գնորդների հետաքրքրությունը Apple-ի արտադրանքի նկատմամբ նվազել է հունվարից ի վեր՝ զգալի անկում ապրելով հունիսին: Ըստ փորձագետների, նման դադարը կապված է Apple-ի նոր առաջատար սարքի սպասումների հետ, գրում է Life.ru-ն:

Հետազոտման մեջ ասվում է, որ այսօրվա դրությամբ Huawei-ը բավարար ուշադրություն չի հատկացնում որոշ առանցքային շուկաների՝ օրինակ, Հյուսիսային Ամերիկային, Հարավային Ասիայի եկրներին և Հնդկաստանին: Բացի այդ, չինացի արտադրողը մեծ կախում ունի Չինաստանում վաճառքների ցուցանիշից, որտեղ առաջատար դիրքերում է:

Վերլուծաբանները կազմել են ամենավաճառվող սմարթֆոնների վարկանիշը 2017-ի հուլիսի տվյալներով: Հատկանշական է, որ Huawei-ի ոչ մի սարք առաջին տասնյակում չի ընդգրկվել: Փորձագետները դա կապում են չինացի արտադրողի հսկայական տեսականու հետ, որտեղ չկան իրապես մեծ ճանաչում ստացած մոդելներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---