Գիտնականները պարզել են՝ ինչպես դանդաղեցնել ծերացումը 7 սեպտեմբերի 2017 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները գտել են ծերացումը դանդաղեցնելու միջոցը: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում: Փորձագետներն ուշադրություն են դարձրել, թե ինչպես են ժամանակի հետ փոխվում միտոքոնդրիումների չափերն ու ձևը դրոզոֆիլ ճանճերի մոտ: Կյանքի կեսին (ծնվելուց մեկ ամիս անց) տվյալ օրգանոիդները խոշորանում են և ձգվում, ինչը խանգարում է նրանց կատարել իրենց գործառույթները, և դրանով իսկ նպաստում ծերացմանը: Մասնագետները գտել են դրոզոֆիլ ճանճերի արուների կյանքի տևողությունը 12% երկարացնելու, իսկ իգական սեռինը 20%-ով երկարացնելու եղանակը: Դրանում կենսաբաններին օգնել է Drp1 սպիտակուցը, որի առկայությունը, ինչպես նշել են հեղինակները, ժամանակի հետ նվազում է, գրում է Lenta.ru-ն Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի վրա հղումով: Drp1 մակարդակի աճը հանգեցրեց նրան, որ խոշոր միտոքոնդրիումների քանակը սկսեց նվազել, իսկ ֆիզիոլոգիապես նորմալներինը՝ ավելանալ: Drp1 մակարդակն աճել է դրոզոֆիլների կյանքի 30 օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Գիտնականները նաև ցույց են տվել, որ Atg1 գենի ակտիվացումը հանգեցնում է վնասված միտոքոնդրիումների վնասվելուն: «Դա նման է նրան, եթե մենք վերցնեինք միջին տարիքի մկանային հյուսվածքն ու երիտասարդացնեինք այն: Մենք փաստացի կասեցրել ենք առողջության տարիքային վատթարացումը, իսկ 7 օրվա միջամտությունը բավարար եղավ ճանճերի կյանքը երկարացնելու և առողջությունը բարելավելու համար»,-ասել է համահեղինակ Դևիդ Ուոքերը: Ըստ հեղինակների, փորձերի արդյունքները վկայում են, որ դրանք կիրառելի են նաև մկների և պրիմատների դեպքում: Հետագայում հեղինակները մտադիր են սարքեր մշակել, որոնք կհանգեցնեն օրգանիզմում Drp1 մակարդակի աճի էֆեկտին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |