ՌԴ-ն մեղադրել է Ադրբեջանին նավթի գներն ապակայունացնելու մեջ 7 սեպտեմբերի 2017 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԿԲ-ն մեղադրել է Ադրբեջանին նավթի գներն ապակայունացնելու մեջ: Բանկի սեպտեմբերի զեկույցում ասվում է, որ նավթ արտահանողները չեն կարողանա հավասարակշռել համաշխարհային շուկան ԱՄՆ-ում, Ղազախստանում և Ադրբեջանում, ինչպես նաև այլ ոչ կարգապահ երկրներում, նավթի արդյունահանման աճի պատճառով, գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետան »: Վերոնշյալ երկրները խախտում են նավթի արդյունահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ+ համաձայնագիրը: «ՌԴ-ն գրեթե 100% է պահպանում իր քվոտան, սակայն Ադրբեջանի, Ղազախստանի, Մեքսիկայի և Օմանի մասնակցությունը մնում է 70%-ի սահմանում, առաջին հերթին պահանջին Ղազախստանի չհետևելու պատճառով», ասվում է բանկի եզրակացության մեջ: Մինչդեռ խախտող երկրների աճող արդյունահանումը հավանաբար ստիպված կլինի փոխհատուցել Ռուսաստանը արդյունահանման և հետևաբար նաև նավթային եկամուտների կրճատման պատճառով: Մասնավորապես, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հնարավոր է համարում ՕՊԵԿ+ պայմանների փոփոխումը: Այդ մասին նա հայտարարել է Արևելյան տնտեսական համաժողովի կուլուարներում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նավթի արդյունահանման վերաբերյալ պայմանավորվածությունը գործում է մինչև 2018-ի մարտի վերջը: Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է համաձայնագրի նախապատրաստմանը, քանի որ նրա բյուջեն և տնտեսությունը կախված են նավթի գներից: Ըստ ՕՊԵԿ+ համաձայնագրի, կարտելի երկրները պետք է կրճատեն նավթի արդյունահանումը օրական 1,4 մլն բարելով, իսկ ՕՊԵԿ-ից դուրս գործող երկրները՝ 558.000 բարելով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |