Սերգեյ Մարկեդոնով. ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում առկա է զգուշավոր լավատեսությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահները, ինչպես նաեւ առաջատար եվրոպացի դիվանագետները կանախտեսումներ չեն անում Հարավային Կովկասի երկու երկրների հաշտեցման գործում մեծ առաջընթացի վերաբերյալ, ինչպես դա եղավ 2006 եւ 2007 թթ.: Սակայն առկա է զգուշավոր լավատեսությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ նրա, ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան գտնում է, որ «նախագահների հետ հանդիպումների արդյունքում...բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կա»: «Մինչդեռ նույնիսկ պրոֆեսիոնալ լավատեսները հասկանում են, որ ընտրական 2008 թվականը Հայաստանում եւ Ադրբեջանում հայրենասիրական թեման ամենապահանջարկ ունեցողը կդարձնի այլ նախընտրական կարգախոսների եւ նախագծերի շարքում: Ուստի նույնիսկ հայտնի լավատես Բրայզան ճշգրիտ կանխատեսումներ չի անում թե ձեռք կբերվի արդյոք բանավոր պայմանավորվածություն Երեւանի եւ Բաքվի միջեւ 2008 թվականին կամ կստորագրվի արդյոք գրավոր համաձայնագիր»,-գտնում է քաղաքագետը:



Մարկեդոնովը համոզված է, որ Երեւանի ռազմավարական նպատակն է ժամանակ շահելը: «Համաշխարհային հանրությունը պետք է հաշտվի այն բանի հետ, որ Ադրբեջանը կորցրել է վիճարկվող տարածքը: Ադրբեջանում, որը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ հարեւան յոթ շրջանների (բուն ադրբեջանական շրջանների, որոնցից մի քանիսն առավել բնակեցված էին, քան նախկին ԼՂԻՄ-ը) հանդեպ, իրավիճակն այլ է: Ղարաբաղի համար պայքարը հիմք հանդիսացավ նոր հետխորհրդային ադրբեջանական պետականության համար եւ կենտրոնական տարր ժամանակակից ադրբեջանցիների ինքնության համար: Այստեղից էլ բխում է պաշտոնական Բաքվի ձգտումը որոշակի մակարդակի վրա (որը վերահսկվում է վերեւից) պահել ռեւանշիստական տրամադրությունները»,-ընդգծել է նա, գրում է Պոլիտկոմը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---