Բյուրականի հրդեհի մասին. «Բենզին չկա, ջուր չկա, բահ չկա, սրտացավություն չկա» 7 սեպտեմբերի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: ՀՀ ԱԻն հաղորդմամբ, տեղում աշխատում է 146 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ և անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ): Միևնույն ժամանակ Խաչիկ սարկավագը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ Բյուրականի անտառներից մոխիրն է մնում միայն: «Բյուրականի անտառներից մոխիր ա մնում մենակ: Բենզին չկա, ջուր չկա, բահ չկա: Ընդհանրապես ոչ մի բան չկա, վերադասի մակարդակով սրտացավություն չկա, շարքայինն ինչ կարա անի: Երևանի ու շրջակայքի թթվածինն ա վերանում»,- գրել է նա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհն ամբողջությամբ չի մարվել, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման ուղղությամբ։ Իրականացվել է հանդիպակաց հրդեհի կազմակերպում, որպեսզի հրդեհը չտարածվի հարակից անտառի ուղղությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |