1 փետրվարի 2008 - 14:10 AMT
Իրանահայերը բուկլետներ եւ DVD-ներ են տարածել Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին
Իրանի հայկական համայնքը բուկլետներ եւ DVD-ներ են տարածել, որոնք պատմում են Ադրբեջանի գործողությունների մասին Հին Ջուղայի հայ մշակութային ժառանգության հանդեպ: Այդ մասին հաղորդել է Թեհրանում հրատարակվող «Ալիք» հայկական թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Նրա խոսքերով, նյութերը տրամադրվել են Իրանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հիշեցնենք, որ միջնադարյան հայկական գերեզմանոցը եւ պատմական հուշարձանները, որ գտնվում են Հին Ջուղայում` Նախիջեւանի եւ Իրանի սահմանին, միտումնավոր ոչնչացվել են վերջին 15 տարվա ընթացքում: 2005 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջնականապես ավիրեցին գերեզմանոցը, որն իրանական կողմից տեսագրվել է Ատրպատականի թեմի հայ եկեղեցու սպասավորների կողմից: 2006 թվականի հունվարին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները Հին Ջուղայում: Այսօր ադրբեջանցիների ավիրած հին հայկական գերեզմանոցի տեղում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրաձգարանն է: