5  07.09.17 - Հրդեհ Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում

Բյուրականի հրդեհը մեկուսացված է. Հետմարման փուլը սկսվել է

Բյուրականի հրդեհը մեկուսացված է. Հետմարման փուլը սկսվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված Բյուրականի հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է, մեկնարկել է հետմարման փուլը: Այդ մասին հայտնել է հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ղազարյանը Արագածոտնի մարզից:

Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 250-ից ավելի քաղաքացի (հարակից գյուղերի բնակիչներ և Հայանտառի աշխատակիցներ):

Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով, որի արդյունքում այրվել է խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների և ճիշտ ընտրված հրդեհաշիջման մարտավարության շնորհիվ շրջակա անտառային տարածքը հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իրականացվել է հանդիպակաց հրդեհի կազմակերպում, որպեսզի հրդեհը չտարածվի հարակից անտառի ուղղությամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---