Facebook-ը մտադիր է գունավորել մեկնաբանությունները

Facebook-ը մտադիր է գունավորել մեկնաբանությունները

PanARMENIAN.Net - Facebook-ի մշակողները կարծում են, որ կարելի է գունավորել մեկնաբանությունները, ընկերությունը այդպիսի հնարավորություն է փորձարկում:

Նոր գործառույթը հասանելի է օգտատերերի սահմանափակ շրջանակի և գործում է միայն Android-ով կառավարվող բջջային սարքերի հավելվածներում, գրում է droidbug.com-ը:

Եթե նոր գործառույթը հասանելի դառնա բոլոր աքաունթների մասին, ապա չի բացառվում, որ այն կկիրառվի ոչ միայն հանգստի շրջանում դեղնակապտավուն, կամ Սբ. Ծննդյան օրերին կարմիր ու կանաչ մեկնաբանություններ տեսքով: Օրինակ, ռասիզմ կամ ատելություն սերմանող մեկնաբանությունները կարող են վառ նարնջագույն կամ կանաչ երանգ ստանալ...Այսպիսով գործառույթը կարող է ոչ այնքան հաճելի լրացում լինել, որքան բացասական մեկնաբանություններն ավելի նկատելի դարձնելու միջոց:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---