«Հանցակազմ չկա». ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվել է

«Հանցակազմ չկա». ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվել է

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Այդ մասին ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Խորհրդարանական ընտրություններից հետո Hayastan 24 կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել SAS-ի սեթականատեր Արտակ Սարգսյանի համար և սպառնում՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը: Արտակ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համար ապահովել է մոտ 12 հազար ձայն: «Հետք» պարբերականի տեղեկություններով, այդ ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Ձայնագրության հրապարակումից 6 օր անց՝ ապրիլի 19-ին քրեական գործ էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---