ԵԼՔ-ը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ

ԵԼՔ-ը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ

PanARMENIAN.Net - ԵԼՔ-ը ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ:

Որպես հիմնավորում նշվում է, որԵՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։

Նշվում է նաև, որ ԵՏՄ անդամ-պետությունները որևէ օգնություն չեն ցուցաբերել և այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը.

«Ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայասատանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներով։ Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի զինվածության հարաբերակցությունը 1։20 է։ Որպես հետևանք՝ ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում»:

Զուգահեռաբար նշվում է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները և Արևմտյան Եվրոպայի պետությունները հրաժարվում են զենք վաճառել Ադրբեջանին, ԵՏՄ անդամ պետությունները դա անում են մեծ եռանդով.

«Մասնավորապես՝ Ռուսաստանն ու Բելառուսը զինում են Ադրբեջանին, իսկ Ղազախստանը բացահայտ սատարում է ադրբեջանական կողմին ընդդեմ Հայաստանի. Նուրսուլթան Նազարբաևն ամեն անգամ ինչ-որ պատրվակ է գտնում Հայաստան չայցելելու համար։ Քառօրյա պատերազմի ժամանակ Բելառուսը հանդես եկավ Ադրբեջանին սատարող հայտարարությամբ»։

Որպես այլընտրանք նշվում է, որդուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա լիարժեքորեն ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցված և կիսատ մնացած Եվրոպական Ասոցացման համաձայնագիրը։Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրով նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև ապրանքների և ծառայությունների արտահանման մաքսատուրքերի զրոյացում և ընթացակարգերի պարզեցում։ Ըստ կատարված ուսումնասիրությունների՝ մի քանի տարի անց Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2․3%-ով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ 146 մլն ԱՄՆ դոլարով, արտահանման ծավալները՝ 15%-ով։

Աշխատավարձերը 2․7%-ով կաճեին, բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակը կավելանար 7%-ով, իսկ աղքատությունն էականորեն կկրճատվեր։ Միաժամանակ, Եվրոպական Միությունն առաջարկում էր 4 մլրդ 865 մլն եվրո անհատույց դրամաշնորհ՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, ինչպես նաև 500 մլն եվրո՝ կենսական ճանապարհների վերանորոգմանը, 650 մլն եվրո՝ Հյուսիս-հարավ մայրուղուն, 1․8 մլրդ եվրո ջրագծերի նորոգմանը, 340 մլն՝ ամբարտակների վերակառուցմանը, 500 մլն՝ ոռոգման համակարգերին և 460 մլն եվրո դպրոցների վերանորոգմանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---