Փաշազադե. Հայ և ադրբեջանցի երիտասարդները պետք է դաստիարակվեն հարևանության ոգով![]() 9 սեպտեմբերի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպման ժամանակ վերջինս հայտարարել է, որ հակամարտող կողմերի երիտասարդները պետք է դաստիարակվեն որպես հարևաններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք չպետք է հանդիպենք հանդիպման համար: Մենք պետք է հանդիպենք, որպեսզի հնարավորություն ունենանք դիմելու մեր երկրների ղեկավարությանը, որ նրանք անեն ամեն հնարավորը կանխելու համար հակամարտությունը, որպեսզի երիտասարդները մեծանան այն ըմբռնումով, որ իրենք հարևաններ են և միշտ են հարևաններ լինելու: Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն հեռանալու այդ տարածքներից, այսինքն՝ նրանք պետք է ապրեն կողք կողքի և երիտասարդներին պետք է կրթել այդ ոգով», - ասել է Փաշազադեն: Երեք երկրների հոգևոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:«Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա»,-ասվում է եռակողմ հայտարարության մեջ։ ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |