Ռոբերտ Քոչարյանն ու Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները քննարկել են «Ռուբեժ-2008» զորավարժությունների նախապատրաստման ընթացքը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության 2008թ. ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---