Քաղաքապետարանն ազատում է մայթերը. Վերնիսաժի առևտրականները կբողոքեն

Քաղաքապետարանն ազատում է մայթերը. Վերնիսաժի առևտրականները կբողոքեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն արգելել են Վերնիսաժի՝ Բուզանդի փողոցին հարող հատվածում սպասքի և այլ իրերի առևտուր իրականացնել՝ պատճառաբանելով, որ հրահանգ ունեն թույլ չտալ նշված տարածքում տաղավարներ աշխատեցնել։ Իրավապահներն իրենց այս արարքը բացատրել են հետիոնի համար ազատ տարածություն բացելու և մարդկանց անցուդարձը չխանգարելու հանգամանքով։ Նրանց խոսքով, տարածքն ազատելու հրահանգ Երևանի քաղաքապետարանից են ստացել։

Վերնիսաժի մոտ 100 աշխատակից՝ հիմնականում սպասքի առևտրով զբաղվող առևտրականները, տարակուսած են՝ ինչպես են այսուհետ օրվա հացի գումար վաստակելու, գրում է Panorama.am-ը:

Նրանցից մեկը պատմել է, որ իրենց առաջարկել են աշխատել Վենիսաժի ներսում, սակայն իրենք տարակուսած հակադարձել են՝ ներսի բոլոր տաղավարները զբաղված են, ոչ ոք չի համաձայնի տեղը զիջել իրենց։

Տեղից վտարված շուրջ 100 առևտրականները չեն պատրաստվում լռել և ծրագրում են նամակ-դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ լուծելու այս խնդիրը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---