Վրացերեն-հայերեն զրուցարան՝ Վրաստանի հայ ուսանողների համար

Վրացերեն-հայերեն զրուցարան՝ Վրաստանի հայ ուսանողների համար

PanARMENIAN.Net - Վրաստանի պետական համալսարաններում բարձրագույն կրթություն ստացող հայերի և ադրբեջանցիների համար վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն զրուցարաններ են տպագրվել:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագրին, որը գործում է սկսած 2010-2011 ուս. տարվանից, գրում է Jnews.ge-ն։

Զրուցարանի հեղինակների համոզմամբ՝ գրքերն ուղղություն ցույց կտան ուսանողներին առօրյա կյանքում՝ ինչպես գտնել բնակարան, առևտուր անել կամ կրթական թեմաներով զրուցել վրացերենով, զրուցարանն ընդգրկում է ինչպես կենցաղային, այնպես էլ ակադեմիական երկխոսություններ:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ խնդիրների պատճառով էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հատկապես երիտասարդները, հանրության մեջ ինտեգրվելու խնդիր ունեն, տեղեկատվատական մեկուսացման մեջ են»,- նշված է ծրագրի նախաբանում:

Նախաձեռնության հեղինակն է Թբիլիսիի պետական համալսարանի բազմալեզու կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նինո Քամուշաձեն, ծրագիրն իրականացվել է ուսանողական դրամաշնորհի շրջանակներում, ֆինանսավորվել ԹՊՀ-ի կողմից:

Հետագայում, լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դեպքում գրքերի հեղինակները նախատեսում են ինտերնետային հարթակ ստեղծել, որտեղ կտեղադրվեն նմանատիպ զրուցարաններ, կլինեն նաև դրանց աուդիո տարբերակները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---