Հայ շախմատիստը 2-րդ հաղթանակն է տոնել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հայ շախմատիստը 2-րդ հաղթանակն է տոնել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

PanARMENIAN.Net - Ռումինիայի Մամայա քաղաքում կայացել է Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ տուրը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, երրորդ տուրում ՀՀ 36 պատվիրակից 18-ը հաղթանակներ են տոնել, 8-ը իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ, իսկ 10 շախմատիստ պարտություն է կրել:

Մրցաշարում 3-րդ հաղթանակները տոնել են և առաջատարների խմբում են ընթանում Բենիկ Աղասարովը (Մ8 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ10 տարեկան տղաներ), Արամ Հակոբյանը (Մ16 տարեկան տղաներ) և Կոնստանտին Յայլոյանը (Մ18 տարեկան տղաներ): Առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնել է միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:

Մրցաշարի չորրորդ տուրը կկայանա սեպտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---