ՀՀ Գլխավոր դատախազությունը 17 հաղորդագրություն է ստացել նախընտրական արշավի ընթացքում գրանցված խախտումների մասին

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ի դրությամբ Գլխավոր դատախազությունը 17 հաղորդագրություն է ստացել նախընտրական արշավի խախտումների մասին: Ստացված 11 հաղորդագրություններից 3-ի առումով քննարկումների արդյունքում քրեական գործ է հարուցվել: Միեւնույն ժամանակ 5 որոշում է կայացվել քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, քննարկվել են ընթացքում գտնվող եւս 7 հաղորդագրություններ:



Մասնավորապես, Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է ստացել «Խորհրդարանական ակումբ` Գերագույն խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանից այն մասին, որ ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել իր կազմակերպությունը դիտորդի կարգավիճակում: Ռ.Թորոսյանը հաղորդել է նաեւ Գլխավոր դատախազությանը, որ որոշ պաշտոնյաներ եւ պետմարմիններ գերազանցել են իրենց լիազորությունները: Հանցավորության կազմի բացակայության պատճառով, քրեական գործ հարուցելու խնդրանքը մերժվել է: Գլխավոր դատախազությունը տեղեկացվել է նաեւ նախագահի թեկնածու Ա.Բաղդասարյանի շտաբի վրա հարձակման եւ Թալինում կայացած հանրահավաքի ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակցին ծեծի ենթարկելու մասին: Երկու դեպքերում էլ քրեական գործեր են հարուցվել:



Հունվարի 29-ին հաղորդագրություն է ստացվել, որ նույն օրը Դիլիջանում, ՀՅԴ-ից նախագահի թեկնածու Վ.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պատշգամբից անհայտները գողացել են պետական դրոշն ու ու կուսակցության դրոշը, պատռել են պաստառները: Տավուշի շրջանի Դիլիջանի բաժանմունքում նյութեր են պատրաստվում:



Նույն օրը հաղորդագրություն է եկել Երեւանի դատախազից այն մասին, որ թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանին ուղեկցող 150-200 ավտոմեքենաների վարորդները չարձագանքելով կանգ առնելու ազդանշանին, շարունակել են երթը Բաղրամյանի պողոտայով, դուրս գալով հանդիպակած գիծ: Այդ փաստով Երեւանի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 258` խուլիգանություն եւ 316` բռնություն իշխանության ներկայացուցչի դեմ հոդվածներով, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:



Իր հերթին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը դատապարտում է բոլոր այն երեւույթները, որոնք խոչընդոտում են նախագահության ցանկացած թեկնածուի նախընտրական շտաբի նորմալ գործունեությանը: «Մենք հանդուրժողականության կոչ ենք անում, քանի որ համոզված ենք, որ Հայաստանի լուսավոր ապագան հնարավոր չէ կառուցել անհանդուրժողության պայմաններում»,-ասել է նա:



Հարությունյանը նշել է, որ օմբուդսմենի գրասենյակը մի շարք բողոքներ է ստացել օրենսդրական խախտումների մասին ընտրությունների շեմին: «Մենք բախվել ենք որոշակի դժվարությունների հետ, կապված օրենսդրության որոշ խճճվածության հետ, երբ նույն հարցի վերաբերյալ իրար բացառող մոտեցումները կարող են հիմնավորում գտնել օրենսդրական փաստաթղթերում»,-նշել է Հարությունյանը: Ընդ որում օմբուդսմենը հաղորդել է, որ գրասենյակի հատուկ աշխատանքային խումբը քննում է նման բողոքները եւ բարդ դեպքերում, խուսափելու համար քաղաքական շահարկումներից, խորհուրդ է տալիս դիմել պարզաբանումների համար օրենքը կիրառող պաշտոնական մարմիններին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---