Ալիևը ներում է շնորհել Լապշինին

Ալիևը ներում է շնորհել Լապշինին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևը ներում է շնորհել Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Այդ մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը:

Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, որն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Ավելի վաղ Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինը կարող է ավելի շուտ դուրս գալ բանտից, քան կլրանա նրա ազատազրկման ժամկետը:

Հուլիսին ռուսաստանցի բլոգերը դիմում է ներկայացրել իրեն Իսրայել արտահանձնելու խնդրանքով:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---