Հայտնի ճանապարհորդ Վուդը իր նոր ֆիլմում կպատմի Հայաստանի լեռների մասին

Հայտնի ճանապարհորդ Վուդը իր նոր ֆիլմում կպատմի Հայաստանի լեռների մասին

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահայտնի ճանապարհորդներից մեկը՝ բրիտանացի Լևիսոն Վուդը, եղել է Հայաստանի գեղատեսիլ լեռներում: «Հայաստանի լեռներում կյանքի մասին ճանապարհորդին պատմել են տեղաբնակները»,-գրում է Rusarminfo-ն բրիտանական Express.co.uk-ի վրա հղումով:

Ճանապարհորդը Հայաստան էր եկել Ռուսաստանից, իսկ այստեղից մեկնել է Իրան:

Հայաստանում, Ռուսաստանում և Իրանում իր ճանապարհորդության մասին Վուդը կպատմի իր նոր փաստագրական ֆիլմում: Ֆիլմը եթեր կհեռարձակվի մինչև տարեվերջ բրիտանական Channel 4 հանրային հեուստաալիքով:

Լևիսոն Վուդը աշխարհի ամենահայատնի ճանապարհորդներից է, նախկինում՝ բրիտանական բանակի դեսանտային: Նա ճանապարհորդությունների և արկածների մասին բազում գրքերի և փաստագրական ֆիլմերի հեղինակ է: Նրա ֆիլմերը ցուցադրվել են BBC-ի, Discovery-ի, National Geographic-ի եթերում: Վուդն առաջին մարդն էր աշխարհում, որին հաջողվեց անցնել Նեղոսի ամբողջ երկայնքով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---