ՀԲ պաշտոնյա. ՀՀ-ն մինչև 2025-ը կկարողանա դառնալ միջին եկամտով երկիր![]() 11 սեպտեմբերի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն, իրականացնելով բարեփոխումների ծրագիրը, կկարողանա մինչև 2025 թվականը դառնալ միջին եկամտով երկիր։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը Երևանում ընթացող «Ապագայի Հայաստանը» ֆորումի ժամանակ, հայտնում է Panorama.am-ը: Սիրիլ Մյուլլերն անդրադարձել է նաև 2008-ի տնտեսական ճգնաժամին, Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ըստ նրա ՝ այսօր ՀՀ կառավարությունը բարեփոխումների խիստ հավակնոտ ծրագիր է որդեգրել, ու ակնկալում են, որ հնարավորություն կունենան ավելի ուշ այն քննարկել ՀՀ վարչապետի հետ: Նա նաև նշել է, որ Հայաստանն այս տարիների ընթացքում հաղթահարել է բավականին լուրջ մարտահրավերներ տարբեր ոլորտներում: «Հայաստանը 25 տարի վստահել է մեզ: Հուսով ենք, որ կկարողանանք ձեր վստահությունը ձևավորել նաև ապագա տարիներին, կկարողանանք ամուր հիմքեր ստեղծել ապագա գործընկերության համար»,- ընդգծել է ՀԲ ներկայացուցիչը: «25 տարվա ընթացքում մենք միասին աշխատել ենք տեղական և միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք Հայաստանին օգնել իր հավակնոտ ծրագրերի իրականացման ընթացքում: Իհարկե, նայելով ապագային՝ տեսնում ենք, որ դեռ շատ անելիքներ կան, Հայաստանում դեռ շատ կան խոցելի շերտեր, և մենք փորձում ենք մեր գործընկերների և կառավարության հետ հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները: Հայաստանն իրականացնելով բարեփոխումների ծրագիրը, կկարողանա մինչև 2025 թվականը դառնալ միջին եկամտով երկիր»,- ասել է Սիրիլ Մյուլլերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |