Սեպտեմբերի 16-ին` համաքաղաքային շաբաթօրյակ

Սեպտեմբերի 16-ին` համաքաղաքային շաբաթօրյակ

PanARMENIAN.Net - Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին, համաքաղաքային շաբաթօրյակ կկազմակերպվի: Այն պատշաճ անցկացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել:

Հանձնարարվել է այդ աշխատանքներում ներգրավել Երևանի քաղաքապետարանի ենթակայության ձեռնարկություններին, ինչպես նաև պետական և մասնավոր կառույցներին, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---